Կնիքները գտնվում էին ընտրական հանձնաժողովի նախագահի «չհրկիզվող» գրպանում

Կնիքները գտնվում  էին ընտրական հանձնաժողովի նախագահի «չհրկիզվող» գրպանում
Ու՞ր է տակառիկս: Այո, հանրահայտ ֆելետոնային ոճով, այսօր առավոտյան, երբ ավանի 1/8 տեղամասում բացել են չհրկիզվող պահարանը՝ քվեարկությունը սկսելու համար, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը:



 



Բնական է, այն երեկոյան ըստ կարգի տեղադրվել եւ փակվել է չհրկիզվող պահարանում: Իսկ Զեյթունի 3/19 տեղամասում հանձնաժողովի նախագահը վերցրել է երեք կնիքներն ու, օգտագործելով սեփական գրպանն իբրեւ չհրկիզվող պահարան, աներեւույթացել…  Կոնգրեսական անդամի զանգը թիվ երեք ԸԸՀ եւ տեղամասային անդամի ժամանումը հարցի լուծում չի եղել: Որովհետեւ ԸԸՀ անդամը չի թույլատրել քվեաթերթիկների վրա դնել չորրորդ ստորագրությունը, որը կբացառեր կատարած կեղծիքի հետեւանքները… Սա վկայում է, որ տակառիկը հենց այնպես չի տարվել եւ նրա միջի գինին արդեն դատարկվել էր…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ