Որտե՞ղ են 8 ժառանգականները

Որտե՞ղ են 8 ժառանգականները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր կայացած հերթական ասուլիսի ժամանակ հայտնել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված 3712 անդամից 12-ը ընտրական հանձնաժողովներ չեն ներկայացել, որոնցից 8-ը «Ժառանգության» ներկայացուցիչներն են: «Ժառանգության» կենտրոնական գրասենյակի համակարգող Լուսինե Պետրոսյանը Hraparak.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ երկու տեղամասում հանձնաժողովի իրենց անդամները չեն ներկայացել առողջական խնդիրների պատճառով: 13/ 29 տեղամասում հանձնաժողովի անդամը մի քանի օր առաջ Մոսկվա է մեկնել, սակայն ինքնաբացարկի դիմում չի գրել: «Ժառանգությունը» դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն հանձնաժողովը քննարկել ու մերժել է հանձնաժողովի անդամին մեկ ուրիշով փոխարինելու կուսակցության խնդրանքը: Լուսինե Պետրոսյանը պարզել է, որ 1/4 տեղամասում էլ հանձնաժողովի իրենց անդամը չի ներկայացել, քանի որ մեկ օր առաջ ինքնաբացարկի դիմում է գրել, սակայն իրենց տեղյակ չի պահել: Տեղյակ լինելու պարագայում էլ օրենքը թույլ չի տալիս ընտրությունից մեկ օր առաջ փոփոխություն կատարել հանձնաժողովի կազմում: Պոտրոսյանը տեղեկացրեց, որ այն տեղամասերում, որտեղ իրենք հանձնաժողովի անդամ չունեն, ունեն վստահված անձիք: