Քվեարկելու ինստրուկտաժ ՀՀԿ-ի կողմից

Քվեարկելու ինստրուկտաժ ՀՀԿ-ի կողմից
Նախօրեին ՀՀԿ-ի վստահված անձ աշխատող շենքի լիազորները ցուցակներով շրջել են Կոմիտասի մի քանի շենքերում եւ հատկապես տարեց բնակիչներին քվերակելու ինստրուկտաժ արել:



 



Մասնավորապես, որ համար 6-ի`Տարոն Մարգարյանի դիմաց «պտիչկա» դնելուց հետո քվեաթերթիկը մեջտեղից ծալելու փոխարեն դեպի դուրս ծալեն, այնպես, որ քվեարկած հատվածը ծրարի միջից երեւա, ապա բերեն եւ դանդաղորեն սահեցնեն քվեատուփի մեջ, ինչու դանդաղորեն, որովհետեւ իրենք այնտեղ են լինելու եւ այդպես փորձելու են վերահսկել, թե բնակիչները փողը վերցնելով հո չե՞ն «քցել» իրենց: