Արզնիում ցրեցին «ցուցարարներին» (լուսանկարներ)

Արզնիում ցրեցին «ցուցարարներին» (լուսանկարներ)
Հունիսի 19-ին «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժության ամփոփիչ փուլը՝ ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ՝ «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով: 



Զորավարժության նպատակը զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության ու գործողությունների ներդաշնակման ապահովումը և ոստիկանության ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումն էր՝ տարբեր ծառայությունների ներկայացուցիչների առավելագույն ընդգրկումով, ինչը հնարավորություն կտա պատրաստ լինել նման իրավիճակների, հստակ իմանալ գործառույթները նման դեպքերում և լիարժեք իրականացնել անհրաժեշտ գործողություններ:



Զորավարժությանը մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:



Զորավարժանքը ղեկավարում էր ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանությամն պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը:



Վարժանքներին ներկա էին՝ ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, դիտորդներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության ոստիկանության ներկայացուցիչներ:



Ոստիկանությանը պետ Վլադիմիր Գապարյանը տեղում ծանոթացավ զորավարժանքի պլանին, ստուգեց տեխնիկայի վիճակը, մասնակցների հանդերձավորումն ու պատրաստականությունը:



Զորավարժանքի ավարտին մի խումբ մասնակիցներ ոստիկանության պետի և Ոստիկանության զորքերի հրամանատարի հրամաններով արժանացան պարգևների: