Փլուզվել է Արտաշատի մարզադաշտի արտաքին պատը

Փլուզվել է Արտաշատի մարզադաշտի արտաքին պատը

Օգոստոսի 22-ին, ժամը 03.18-ին տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի մարզադաշտի արտաքին պատը փլուզվել է և լցվել Խարազյան փողոց: Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեպի Խարազյան փողոց է փլուզվել մարզադաշտի արտաքին պատը (15x3մ)՝ ամբողջությամբ փակելով ճանապարհի երթևեկելի մասը:
Ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները կսկսվեն օգոստոսի 22-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: