Կոմիտասի պողոտայում իշոտնուկ էին դրել

Կոմիտասի պողոտայում իշոտնուկ էին դրել

Պայքարի նոր մեթոդ է հասունանում մեզանում՝ ճանապարհ փակելը: Եթե առաջ փակում էինք Երեւան-Սեւան, Երեւան-Արարատ, Երեւան-Արմավիր ճանապարհները, ապա երեկ հերթը հասավ Կոմիտասի պողոտային: Մարդիկ հասկացել են, որ մինչեւ հանրապետական մասշտաբի վնաս-վտանգ չպատճառեն, իշխանությունը նրանց ձայնը չի լսելու: Երեկ Կոմիտասի պողոտայում անգամ իշոտնուկ էին դրել, որ նստեն ու հասնեն իրենց անցանկալի շինարարության կասեցմանը: Եվ խնդիրն այնքան այդ շինարարությունը չէ, որքան այն, որ հասարակական համբերության պաշարն սպառված է: Ո՞րն է հաջորդ թեժ կետը: