Ո՞վ է ճիշտ` ռուսները, թե՞ ոստիկանությունը

Ո՞վ է ճիշտ` ռուսները, թե՞ ոստիկանությունը
ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ուր ասվում է. «Որոշ զանգվածային լրատվության միջոցներ, հրապարակելով Ռուսաստանի Դաշնության դեսպանության հայտարարությունը օգոստոսի 17-ին դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ այն հակադրել են ՀՀ ոստիկանության՝ օգոստոսի 18-ի հաղորդագրությանը:


Իրականում այդ երկու հաղորդագրությունները չեն հակասում իրար:


Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է «Մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին»: ՌԴ դեսպանության հայտարարության մեջ նշվում է՝ «Մեր աշխատակիցները ոչ մի կապ չունեն տեղի ունեցածի հետ…», ինչը և բնական է, քանի որ բոլորին է հայտնի, իսկ նրանց, ովքեր տեղյակ չեն ասենք՝ խոսքը դեսպանատան մուտքի մոտ ծառայություն իրականացնող Ազգային անվտանգության ծառայության, ոչ թե դեսպանատան աշխատակիցների մասին է, ինչը մեկ անգամ ևս փաստվում է ՌԴ դեսպանատան հայտարարությամբ:


Ինչ վերաբերում է սույն հայտարարության մյուս պնդմանը, թե «տեղեկությունն այն մասին, որ որոշ անձինք փորձել են անօրինական կերպով մտնել և/կամ առարկա (ներ) նետել դեսպանատան տարածք, չի համապատասխանում իրականությանը», ապա նկատենք, որ ոստիկանության հայտարարության մեջ ընդհանրապես խոսք չկա դեսպանատան տարածք  «և/կամ առարկա (ներ) նետել»-ու մասին:


Ի դեպ, ՀՀ ոստիկանությունը Արտաքին գործերի նախարարության միջոցով դիմել է  ՌԴ դեսպանությանը հիշյալ միջադեպի տեսագրությունները տրամադրելու խնդրանքով, սակայն տեսագրությունները դեռ  չեն տրամադրվել… 


Տեղեկատվության հապճեպությունը փաստերի հավաստիությանը գերադասող որոշ ԶԼՄ-ների մեկնաբաններին ու վերլուծաբաններին խորհուրդ ենք տալիս չխեղաթյուրել ակնհայտը՝ թյուրիմացության մեջ գցելով թե՛ իրենց, թե՛ հասարակությանը»: