«Ասֆալտի արքա» Թելման Ֆերոյանը և 404-ը

«Ասֆալտի արքա» Թելման Ֆերոյանը և 404-ը

Իվանովոյի բնակիչները դուրս են եկել ցույցի՝ իրենց բողոքն արտահայտելու նրանց դեմ, ովքեր ձեռք են բարձրացնում ուսադիրով մարդու վրա:



Իվանովոյում յուրաքանչյուրը ձեզ կպատմի քաղաքին պատած սարսափի մասին. երբ ճանապարհով սլանում է 404 համարանիշով «ինոմարկան», ապա ավելի լավ է հեռու մնալ: Այդ համարանիշով ընթանում են մարզային դումայի անդամ Թելման Ֆերոյանի ընտանիքի անդամները, իսկ նման ավտոմեքենաների քանակը հասնում է 30-ի: «Ֆերոյանի կլանի» ավտոպարկը, ըստ տեղացիների, Իվանովոյի չորրորդ արժեքավոր բանն է քաղաքում՝ հարսնացուներից, տեքստիլից ու Իվանովոյի Սվետայից հետո:



Իսկ ինչ է լինում նրանց հետ, ովքեր խախտում են այդ չգրված օրենքը: Դա իր մաշկի վրա զգաց ավտոտեսուչ Եվգենի Խարանեկոն, ավելի ճիշտ՝ իր գլխի վրա: Քաղաքի փողոցներից մեկում ավտովթար էր տեղի ունեցել՝ իրար էին բախվել մորեգույն «Հունդայը» և Ջիպը: Առաջինում, ինչպես հետո պարզվեց՝ եղել էր Ֆերոյանի որդին՝ ընկերոջ հետ: Այն պահից ի վեր, երբ տեսուչը փորձել էր տեղեկանալ պատահարի մասին, նա այլևս ոչինչ չի հիշում, և իրադարձությունների հաջորդականությունը հնարավոր է պարզել միայն նրա մեքենայի մեջ տեղադրված տեսաձայնագրիչի միջոցով: Նրան հարվածում են, նա ընկնում է` գլխով հարվածելով ասֆալտին և միանամից կորցնում գիտակցությունը…



Ֆերոյանների գերդաստանում ինչ-ինչ, բայց իրար մեջքի կանգնել գիտեն, դրանում նրանց միայն կարելի է նախանձել:



Թելման Ֆերոյանը ծնունդով Հայաստանից է, եղբայրների հետ Իվանովո տեղափոխվել է 80-ականների վերջին և միասին էլ սկսել են ձեռնարկատիրական գործունեությունը: Կարճ ժամանակում նա ստացավ «ասֆալտի արքա» մականունը:



2005-ին նա դարձավ Օրենսդրական խորհրդի անդամ, իսկ 2008-ին՝ մարզային դումայի պատգամավոր: Նա չորս որդի ունի՝ 19-ամյա Շամոն, 18-ամյա Մամոն, 16-ամյա Ռուսլանը (նա, ում հետ ՃՏՊ էր տեղի ունեցել) և 12-ամյա Էդիկը: Առաջինը դեպքի վայր է հասել Ռուսլանի եղբայր Մամոն՝ իր նոր «Մերսեդեսով»՝ դեռ առանց համարների: Վկաներից ոմանք պնդում են, որ տեսուչը գետնին տապալվեց Մամոյի բռունցքի հարվածից, ոմանք էլ կարծում են, որ ոստիկանի գլխին բեյսբոլի փայտով են հարվածել: 



Ըստ Եվգենի Խարանեկոյի գործընկեր Անդրեյ Յակուշևի, միայն այս տարվա սկզբից Ֆերոյանի ընտանիքի բոլոր անդամների վրա, ամենատարբեր խախտումների համար 99 արձանագրություն է կազմվել: Հատկապես օրենքի հետ լուրջ խնդիրներ ունի Մամոն, ով բռնցքամարտով է զբաղվել և սիրում է ծեծկռտուքներ սարքել:



 



Ինտերնետում այսպիսի հասկացություն կա՝ սխալ 404:  Դա այն ժամանակ է, երբ ցանկանում ես բացել կայքը, իսկ այն՝ գոյություն չունի, և այդ ժամանակ էկրանին գրվում է «Error 404»:  Ֆերոյանի սիրած համարը նույնպես 404-ն է, սակայն դա զուտ պատահական զուգադիպություն է, չնայած՝ խորհրդանշական: 



Ուղղակի Ֆերոյանը որդուն դաստիարակել լիակատար անպատժելիության զգացումով, նրա հետագա կյանքի համար ստեղծեկով յուրատեսակ «սխալ 404»:



 



Նյութը՝ kp.ru/daily կայքից