«Խաբել եմ` ասելով, որ դպրոցները փակել են»

«Խաբել եմ` ասելով, որ դպրոցները փակել են»

Մեհրաբյանների 8 երեխաներից 5-ը հաճախում են թիվ 93 դպրոցը, բայց նրանց համար արդեն սովորական է դարձել սեպտեմբերի 1-ին դասի չգնալը՝ մի քանի օր հետո արդեն չեն նկատի նրանց հնամաշ շորերը: «Փոքր տղայիս, որ 2-րդ դասարան է տեղափոխվել, խաբել եմ` ասելով, որ դպրոցները փակել են, եւ ուշ պետք է գնա դասի»,-ասում է մայրը` 41-ամյա Արուսյակը: Նրանք բնակվում են «Հույսի ավան» թաղամասում: 20-ամյա որդին ծառայում է բանակում, 15-ամյա Արմենն աշխատում է հոր հետ` բանվորություն է անում, բայց վաստակած գումարը չի բավարարում: Խանութում պարտքը հասել է 170 հազար դրամի: 3-ամյա Վիկտորիան էլ ժամանակին մանկապարտեզ էր գնում, այժմ հագուստի պատճառով չի գնում: Երեխաները թերսնման արդյունքում իրենց տարիքից փոքր են երեւում: Երկուսը` 8-ամյա Արկադին եւ 12-ամյա Արթուրը, շաքարային դիաբետով են տառապում: