Անկախության համազգային երթ

Անկախության համազգային երթ

Սեպտեմբերի 21-ին Երևանում անցկացվելու է Անկախության Համազգային Երթ: «Երթը յուրօրինակ բողոքի գործողություն է իշխող ռեժիմի դեմ, որը իր արկածախնդիր և անհայեցակարգ արտաքին քաղաքականության պատճառով վտանգել է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց երթի կազմակերպիչներից Կարեն Թովմասյանը: Որպես Անկախության երթի երթուղի առաջարկում են հետևյալ տարբերակը՝ Փոքր հավաք Ազատության հրապարակում որից հետո երթ Մաշտոցի պողոտայով, Ծածկած շուկայի մոտից կթեքվենք դեպի Պռոշյան փողոց, Պռոշյանից կմտնենք Բաղրամյան պողոտա, մի քանի րոպե դադար կվերցնենք նախագահական նստավայրի դիմաց, այնուհետև կշարունակենք երթը Բաղրամյանով դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ կավարտենք մեր երթը: « Երթը նախատեսվում է սկսել Ազատության հրապարակից իսկ մյուս բոլոր կազմակերպչական հարցերը կքննարկվեն վաղը ժամը 19-ին Մաշտոցի պուրակում, որից հետո սեպտեմբերի 19-ին ամենայն հավանականությամբ կհրավիրվի մամուլի ասուլիս, որտեղ ավելի մանրամասն կխոսենք կազմակերպչական հարցերի մասին»,-ասաց Թովմասյանը: