Բակո Սահակյանն ընդունել է «Փյունիկ» հիմնադրամի ներկայացուցիչներին

Բակո Սահակյանն ընդունել է «Փյունիկ» հիմնադրամի ներկայացուցիչներին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանին, պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջիին և կազմակերպության մի խումբ անդամների, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն




Հանդիպմանը քննարկվել են մարդկային ռեսուրսների զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ մարդկային ռեսուրսները հանդիսանում են Արցախի ամենամեծ հարստությունը և նրանց լիարժեք բացահայտման ու կիրառման համար հնարավորությունների ստեղծումը պետության առջև կանգնած կարևորագույն խնդիրներից մեկն է:




Այս համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ փոխգործակցության շարունակական խորացումը` այն համարելով պահանջված մեր հանրապետության համար:




Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: