Վարդան Ղուկասյանն արդեն ծիծաղելի է դառնում

Վարդան Ղուկասյանն արդեն ծիծաղելի է դառնում

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ ընթացող զարգացումները վերջնականապես դուրս են եկել լրջության շրջանակներից եւ հանգրվանել են զավեշտի տիրույթում: Ասվածի վառ ապացույցը մի քանի օր առաջ տեղի ունեցած Գյումրի-Երեւան մայրուղու մի քանի րոպեանոց փակումն էր նրան պատկանող երթուղային տաքսիների կողմից, եւ ամենածիծաղելին այն է, որ Ղուկասյանը մի կողմից փորձում է կատարվածը ներկայացնել որպես ինքնաբուխ ակցիա, մյուս կողմից ինֆորմացիայի արտահոսք է կազմակերպում, որպեսզի իր անունը շրջանառվի որպես կազմակերպչի:



 



Թերեւս նպատակն այն է, որ իր անունը գյումրեցիները երբեմն հիշեն, ըստ երեւույթին բնազդով ընկալելով, որ սկսել է մոռացվել: Չնայած նրա դեպքում դժվար է կողմնորոշվել՝ իր համար մոռացվե՞լն է վտանգավոր, թե՞ անընդհատ հիշվելը: