ՀՀ-ն կորցնում է իր սուվերենությունը

ՀՀ-ն կորցնում է իր սուվերենությունը

Սեպտեմբերի 25-ի երեկոյան Սյունիքում թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգության» թեկնածուի քարոզարշավը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների խոչընդոտելու վերաբերյալ ԱԺ նախագահի դիրքորոշումը խոսում է այն մասին, որ ՀՀ-ն այս գործառույթների ներքո կորցնում է իր սուվերենությունը, իսկ ԱԴԾ-ի գեներալ լեյտենանտ Վլասովի պարզաբանումն էլ փաստում է, որ դիտավորություն է, կամ ոչ պատշաճ կառավարման գործընթաց է տեղի ունենում։ Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ ռուսական սահմանապահ զորքերը արձագանքել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակին:



 



«Այդ պատասխանը փաստում է, որ այդ ժամանակ, իրոք, որոշակի գործառույթ է իրականացվել սահմանապահ ծառայության կողմից, որոնք միտված են եղել անձի տեղաշարժման իրավունքի խոչընդոտմանը: «Խոչընդոտումը իրենք հիմնավորել են, իբր թե, օպերատիվ հետախուզական աշխատանքներ են կատարել: Մենք ունենք մեր ձեռքի տակ պայմանագիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև, որով, եթե նման գործառույթներ էլ պետք է իրականցվեն, ապա դա պետք է արվի ՀՀ իրավապահ մարմինների հետ համատեղ՝ Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքերին համապատասխան»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը և ավելացրեց, որ տեղի ունեցածն ապօրինություն է:



 



«Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի ղեկավար Աննա Հակոբյանն էլ հայտարարեց, որ իրականում դա սադրանք էր, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է հարձակում գործեին անձեռնմխելի Զարուհի Փոստանջյանի վրա: