ՀՀՇ-ի վերածննդով Հայաստանը պետք է փրկվի

ՀՀՇ-ի վերածննդով Հայաստանը պետք է փրկվի

«Այսօր ռուսի սապոգը կախված է հայ ժողովրդի գլխին և պետք է մտածենք՝ ինչպե՞ս ենք փրկում Հայաստանը»,- այս մասին ՀՀՇ համագումարի ժամանակ հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը: «Բոլոր ժողովուրդներն էլ անցել են մաքառումների ճանապարհով, որ դառնան անկախ պետություններ: Մենք լավ չենք մաքառել: ՀՀՇ-ն այսօր է փոխելու այն, ինչ արել է 88-ին, »,- նշեց նա, ապա ավելացրեց, որ հարցը կարող է լուծել միայն «մեր միջի ստրուկի կոտրելը», ապա շարունակեց. «Չոքած չես կարող անկախ լինել, իսկ մենք հիմա չոքած ենք՝ ծնկների վրա ենք»: Արզումանյանը հայտարարեց, որ ինքը դեմ չէ ՌԴ-ի հետ համագործացությանը, բայց նշեց, թե պետք չէ ՀՀ ապագան զիջել Ռուսաստանին. «Կյանքի մայրամուտին վերհիշել են ստրկատիրական մոտեցումները»:



 



 Նրա խոսքով, ՀՀՇ-ն դեռևս 1988 թվականից մշտապես պայքարել է ժողովրդավարություն կառուցելու համար: «Մենք ուզում ենք ունենալ եվրոպական տիպի ազատական ժողովրդավարական պետություն, որն առաջնորդվում է համամարդկային առումներով: ՀՀՇ-ն որևէ մեկը չի կարող փակել մեր հանրապետությունում»: Արզումանյանը հիշեցրեց նաև. «Կային մարդիկ, որոնք եզրեր չունեին ՀՀՇ-ի հետ, բայց վերանվանում են ՀԱԿ և կոչ են անում, որ գան ստանան ՀԱԿ մանդատ: Սա վիրավորական է այն բոլոր մարդկանց համար, ովքեր 88-ից շարժման մեջ են եղել: Մենք չենք կարող հրաժարվել մեր անցյալից և սա է պատճառը, որ մենք նախաձեռնեցինք ՀՀՇ վերածունդը»: