Խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Երեւանի Մասիսի փողոցում՝ «Միկմետալ» ՓԲԸ-ի պահեստային հատվածից, նոյեմբերի 14-ի երեկոյան, ծուխ է նկատվել:



Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում` Լ.Ս.-ին պատկանող «Ժոստլե» ՍՊԸ-ի խմորեղենի արտադրամասի պահեստային հատվածում (10 քմ):



Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.12-ին, մարվել՝ 22.19-ին:



Այրվել են տնտեսական իրեր եւ սննդամթերք: