18-ամյա աղջիկը ստել էր. պարզեցին ոստիկանները

18-ամյա աղջիկը ստել էր. պարզեցին ոստիկանները

Նոյեմբերի 14-ին, ժամը 14.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա աղջիկ` հայտարարելով, որ վնասվածքն ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:



 



Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը,  ժամը 13.00-ի սահմաններում,  Գետազատ գյուղի ճանապարհին աղջկան վրաերթի է է ենթարկել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա:


Կատարվում է քննություն: