ՀԱԿ դաշինքի «ռեստարտը» չստացվեց

ՀԱԿ դաշինքի «ռեստարտը» չստացվեց

Ո՞ւր կորավ ՀԱԿ դաշինքը, փլուզվե՞ց ՀԱԿ կուսակցության ձեւավորումից հետո: «Ոչ, մենք 5-6 կուսակցություններով շարունակում ենք դաշինքում մնալ, ավանդույթի պես, անհրաժեշտության դեպքում քաղխորհրդի նիստեր գումարել»,- պատասխանեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:



 



Մինչդեռ ակնհայտ է, որ ՀԱԿ դաշինքի «ռեստարտը» չստացվեց: Երբ դաշինքը վերացավ, այնտեղ մնացածները ՀԱԿ-ից դուրս եկածներին «տուն վերադառնալու» կոչ արեցին՝ հայտարարելով, որ ՀԱԿ-ը, անկախ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի ցանկությունից, շարունակելու է գործել:



Սակայն  առայսօր նոր զարգացումներ չկան, միայն «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունն է սառեցրել անդամակցությունը: Իսկ «տուն» ոչ մեկը չի գալիս, նույնիսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, չնայած խոսվում էր, որ վերադարձի դեպքում նրան կհանձնվի դաշինքի ղեկավարի պոստը: