Այս նամակով Ձեր միջնորդությունն եմ խնդրում․Բաց նամակ մշակույթի նախարարին

Այս նամակով Ձեր միջնորդությունն եմ խնդրում․Բաց նամակ մշակույթի նախարարին

Թեև ինձ հայտնել էին, որ Սունդուկյանի անվ. թատրոնում 1914-15թթ. իրականացվող բեմադրությունների ցանկը հաստատվելու է 1913թ. դեկտեմբեր ամսին, սակայն այդ ցանկը հաստատվել է նշված ժամանակից ավելի շուտ։ Ես նշված ժամկետից դեռ ամիսներ առաջ բեմադրող ռեժիսորների փնտրտուքի մեջ էի։ Գտել էի ռեժիսորներ, Սունդուկյանի անվ. թատրոն էի տարել 3 (երեք) պիեսներ։



Սակայն թատրոն տարած իմ պիեսները կորել անհետացել էին, իսկ այն բեմադրիչները, ովքեր ներկայացել էին թատրոն, այնտեղից հեռացել էին թևաթափ տրամադրությամբ, որովհետև գլխավոր ռեժիսորի կողմից ակնարկ էր եղել, թե միևնույն է, իմ պիեսները չեն բեմադրվելու։ Ես փաստերով կարող եմ հավաստել, թե պիեսները ինչ հանգամանքներում և որ դիտավորությամբ են անհետացել, և նաև կարող եմ տալ թատրոն ներկայացած ռեժիսորների անունները։



Ինչևէ…



Անցածն անցած է, իսկ հետո՞…



Հիմա արդեն կան երեք հայտնի երեք երիտասարդ ռեժիսորներ (ես կարող եմ տալ նրանց անունները), ովքեր պատրաստ են բեմադրել իմ հեղինակած 3 պիեսները՝ «Ողջերն ու մեռածները» (ցեղասպանության թեմայով), «Այաքս», «Վերջին դարը»։ Ես այս նամակով Ձեր միջնորդությունն եմ խնդրում, որ թատրոնի գեղարվեստական խորհրդում քննարկվեն վերը նշված 3 պիեսները և ելնելով դրանց գեղարվեստական արժանիքներից, ընդգրկվեն Սունդուկյանի անվ. թատրոնի 1914-15թթ. իրականացվող բեմադրությունների ցանկում։ Ելնելով նշված թատրոնում (և ոչ միայն նշված թատրոնում) իմ հանդեպ դրսևորած վերաբերմունքից, դա միանգամայն արդար պահանջ է։ Քանի որ «Ողջերն ու մեռածները» գրված է ցեղասպանության թեմայով, այս պիեսի բեմականացումը կարող է իրականացվել ցեղասպանության 100¬րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից, այսինքն՝ կունենա այլ ֆինանսավորման աղբյուր, իսկ մյուս երկու պիեսների բեմականացումը կարող է իրականացվել պետ.պատվերի միջոցով՝ թատրոնին հատկացվող ամենամյա ֆինանսական միջոցներից։



Դիմումիս կցում եմ նաև Վլադիմիր Պուտինին և Սերժ Սարգսյանին ուղղված մեկ այլ բաց նամակը, որը տպագրվել է թերթերում։ Այդ նամակով ես հայտնել եմ Մոսկվայում պրոֆեսիոնալ հայկական թատրոն ունենալու անհրաժեշտության մասին։ Այնպես որ Սունդուկյանի անվ. թատրոնում իմ հեղինակած 3 պիեսների բեմականացումը երկու տարվա ընթացքում չափազանցություն չէ։






Հովհաննես Աղաջանյան Հասցե՝ Երևան 0022, Ավան-Առինջ 1մշ 2-4շ.



հեռ.62-81-82 16.12.2013թ.