«Ո՞րն է սահմանը այն վնասների, որ հասցնում են Հայաստանին «ինտելիգենտա»-կրիմինալ նմուշները»

«Ո՞րն է սահմանը այն վնասների, որ հասցնում են Հայաստանին «ինտելիգենտա»-կրիմինալ նմուշները»

«Ուկրաինայի ժողովրդի ազատատենչության և նվիրական պայքարի արդյունքում այդ երկիրը ստացավ Ռուսաստանից 15 մլրդ դոլար, գազի գնի նվազեցում 30 տոկոսով, բազմամիլիարդ ներդրումների խոստում նավաշինարարության, ատոմային ռեակտորների շինարարության եւ այլ ոլորտներում:



 



Ընդ որում, դա ոչ թե Մաքսային միություն մտնելու համար, այլ ընդամենը եվրաասոցացումը հետաձգելու: Իսկ որ վերջինն անխուսափելի է շարունակում են կրկնել այդ երկրի առաջին դեմքերը: Պուտինն էլ հայտարարում է որ դա ընդամենը իրենց աջակցությունն է:



Հայաստանը, ավելի ճիշտ այն զավթած կլանները, ընդամենը իրենց կողմից գողացված իշխանությունը երկարաձգելու համար ոչ միայն խծկում են մեր երկիրը Պուտին-Լուկաշենկո-Նազարբայեվ Մաքսային կիսաավտորիտար ակումբի մեջ, այլեւ պարտավորվում են Կրեմլին հանձնել Հայաստանում գազային ամբողջական մենաշնորհը, այդ թվում ի սկզբանե հրաժարվում են մեր երկրի տարածքով Իրան-Եվրոպա հնարավոր տարանցումից, որը կբերեր մեր պետությանը եւ ժողովրդին առնվազն 600 մլն դոլարի մաքուր շահույթ ամեն տարի: Որն է սահմանը այն վնասների, որ հասցնում են Հայաստանի Հանրապետությանը այն զավթած < ինտելիգենտա>-կրիմինալ նմուշները...»:



«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջից։