Մահացել է Արամ Ղարաբեկյանը

Մահացել է Արամ Ղարաբեկյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 11-ին ԱՄՆ-ում 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:



 



Արամ Ղարաբեկյանը դիրիժորական արվեստ է սովորել Ֆրանկո Ֆերարայի մոտ: 1979թ. Գերմանիայում եղել է հանրահայտ Ս.Չելիբիդակեի աշակերտը: Սովորել է նաև Ջ.Դրուգմանի և Լ.Բերնշտայնի մոտ: Երկար տարիներ եղել է Հայաստանի պետական Կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը: 1988թ. արժանացել է ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների (ASCAP) մրցանակին, 1989թ.` Լյուսիեն Վուլսինի մրցանակին: Արժանացել է նաև Հարվարդի ասոցիացիայի երաժշտական մրցանակին, 2007թ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: