Տարանտինոն նորից վեսթերն է նկարահանում

Տարանտինոն նորից վեսթերն է նկարահանում

Ամերիկյան անվանի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն՝ ոգևորված իր նախորդ ֆիլմի հաջողություններով, ձեռնամուխ է եղել իր երկրորդ վեսթերնի՝ «Անտանելի ությակի» (The Hateful Eight) նկարահանումներին:



 



Հայտնի է, որ դերերից մեկը կխաղա Քրիստոֆ Վալցը, ով արդեն նկարահանվել է նրա նախորդ վեսթերնում՝ «Ազատագրված Ջանգո»-ում և արժանացել «Օսկարի»՝ երկրորդ պլանի դերի համար:



 



«Ինձ այնքան են դուր եկել «Ջանգոյի» նկարահանումները, և ես այնքան հրապուրվեցի վեսթերնով, որ մտածեցի՝ իսկ ինչո՞ւ նորը չնկարահանել, եթե ես արդեն փորձ ունեմ և կարող եմ դա հաջողությամբ իրականացնել», - հայտարարել է Տարանտինոն:



 



Տարանտինոն նախատեսում է նկարահանումները սկսել արդեն մի քանի ամսից: