Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած ՌԱՀՀԿ-ն կվերադառնա բնականոն աշխատանքի

Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած ՌԱՀՀԿ-ն կվերադառնա բնականոն աշխատանքի

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը կվերադառնա բնականոն աշխատանքի, Կենտրոնի վաճառքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը՝ երեկ ասաց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը:



 



1994-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած այս կառույցը կանգնած էր ֆինանսական խնդիրների եւ փակման վտանգի առջեւ՝ ԱՄՆ-ում Կենտրոնի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դադարեցրել էր ՌԱՀՀԿ ֆինանսավորումը։ Լուրեր կային, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է 1.5 մլն դոլարով  վաճառել Կենտրոնի շենքը: Փորձագետները վերջին ամիսներին  լքել էին Կենտրոնը, մնացել էին միայն տեխնիկական աշխատողները։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել էր ԱՄՆ՝ նաեւ  ՌԱՀՀԿ-ի համար դոնորներ փնտրելու: Նա վերադարձել է ուրախ լուրով: «Այո, մենք շարունակելու ենք վերականգնել մեր աշխատանքը նոր ավելի ակտուալ ձեւով, հիմա հենց այդ հարցերով ենք զբաղված, կփորձենք ամեն ինչ վերականգնել»: