Ազատության հրապարակում հանրահավաք է լինելու

Ազատության հրապարակում հանրահավաք է լինելու

Վաղը՝ հունվարի 18-ին, երկարատեւ ընդմիջումից հետո, Ազատության հրապարակում հանրահավաք է լինելու: Այն ուշագրավ է նրանով, որ մասնակցելու են ոչ իշխանական չորս ուժերը՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»: Բայց սա նաեւ քաղաքացիական շարժման բաղկացուցիչն է, քանի որ կազմակերպվում է ՀՀ քաղաքացիների՝ կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչից դժգոհ երիտասարդության պահանջով: Արդյո՞ք այն կդառնա նոր հասարակական-քաղաքական շարժման մունետիկը: Արդյո՞ք կշարունակվի քաղաքական դաշտի կոնսոլիդացիան: Դեռեւս պարզ չէ: