Մարտադաշտը ֆեյսբուքն է

Մարտադաշտը ֆեյսբուքն է

Ըստ մեր աղբյուրների` վերջին օրերին ընթացող տեղեկատվական պատերազմը հաջող մղելու համար քոչարյանական թեւը որոշել է, որ ժամանակն է ակտիվացնել պայքարը նաեւ սոցցանցերում, առաջին հերթին՝ Ֆեյսբուքում, որպես ամենաարդյունավետ միջոց, մանավանդ որ, մերձ ԲՀԿ-ական կայքերը հիմա ավելի զգուշավոր են դարձել, քանի որ Ս. Սարգսյանի կողմից Ծառուկյանին հետ քաշվելու հրահանգ է տրվել: Հիմա «քոչարյանական» պայքարն ընթանում է ոչ միայն ստատուսների, մեկնաբանությունների մակարդակում, այլեւ պրիվատ նամակների միջոցով, որոնցով ծանոթ ֆեյքերը տարբեր կարգի «ուտկաներ» են իբր շատ «գաղտնի» հաղորդում լրագրողներին, ակտիվ օգտատերերին, ասենք, օրինակ, ՌԴ դեսպան Վոլինկինն Ամանորին այցելել է  Սերժ Սարգսյանին, նրան ասել, որ Քոչարյանն անպայման պետք է դառնա վարչապետ, որովհետեւ «Ռուսաստանն այդպես է ուզում, Սերժն էլ համաձայնել է»: Եվ այդպես շարունակ` մոռանալով, որ նույն Վոլինկինի (որին Վրաստանը ժամանակին «պերսոնա նոն գրատա» համարեց ու արտաքսեց երկրից) ազդեցությունը Հայաստանում նույնքան աննկատ է, որքան իր նախորդներինը եւ հատկապես տխրահռչակ Վ. Կովալենկոյինը: