Ղարաբաղում հետևում են Ռոբերտ Քոչարյան- Տիգրան Սարգսյան-ՀՀ կառավարություն բանավեճին

Ղարաբաղում հետևում են Ռոբերտ Քոչարյան- Տիգրան Սարգսյան-ՀՀ կառավարություն բանավեճին

Հայաստանում 2-րդ Նախագահ-վարչապետ-Կառավարություն «հարցուպատասխանը» Լեռնային Ղարաբաղում էլ է դարձել հանրային քննարկման առարկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաել է ԼՂ Նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը:



 



«Այստեղ նույնպես տարբեր մարդիկ հետևում են, ընդհանուր առմամբ` որպես տեղեկատվական հոսքերից մեկը: Տեղյակ են, թե ինչ է կատարվում»,-ասել է նա:



 



Հարցադրմանը, թե` ԼՂ իշխանական օղակներում ո՞ր կողմին են պաշտպանում, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ճիշտ չէ, որ մենք որակենք, թե երկրորդ նախագահը ղարաբաղցի է, և Ղարաբաղում պետք է հատուկ վերաբերմունք լինի այս կամ այն անձի նկատմամբ»:



 



Ըստ Դավիթ Բաբայանի` ավելին, պետք է հրաժարվել այս «փիլիսոփայությունից», քանի որ մենք ֆաշիստական երկիր չենք:



 



«Կա Հայաստան, կա հայություն, անկախ նրանից՝ ով որտեղից է: Մարդուն պետք է դատել ո´չ թե իր ծագումով, այլ` իր գործերով, մտածելակերպով, անցած ուղով, և այլն»,-ասել է Դավիթ Բաբայանը:



 



Իսկ պատասխանների և արձագանքների մասին Դավիթ Բաբայանն ասել է. «Տարբեր տիպի մտքերի փոխանակումն անհրաժեշտ է. ինչու՞ ոչ, քննադատություն, բայց ամեն ինչ պետք է լինի չափի սահմանում՝ փոխադարձ հարգանքի ու կոռեկտության շրջանակում»:



 



Առավել մանրամասն՝ այստեղ: