Շարմազանովը Արթուր Բաղդասարյանին հայ-հայ է մեղադրել է քաղաքական անգրագիտության մեջ

Շարմազանովը Արթուր Բաղդասարյանին հայ-հայ է մեղադրել է քաղաքական անգրագիտության մեջ

Ընդդիմությանը հարվածներ հասցնելու համար Էդուարդ Շարմազանովի խելքն իրենը չէ: Բերանացի այնպես է շշպռում, որ հավեսդ գալիս է: Բայց այսօր, Էդուարդ Շարմազանովը, ով հանրությանը հայտնի է իր «տապոռային» մտածողությամբ, որ նունն է՝ «сила есть, ума не надо» կարգախոսով, «քացու տակ է գցել» ՀՀԿ-ի խեղճուկրակ գործընկեր ՕԵԿ-ին և նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանին՝ նրանց մեղադրելով քաղաքական անգրագիտության մեջ:



 



Իհարկե, ՕԵԿ-ում այս մասին դեռևս տեղեկացված չեն և դժվար էլ թե ուզենան տեղեկանալ, մանավանդ որ Շարմազանովն իրենց անունը չի տվել:



 



Մինչդեռ Շարմազանովը հստակ ասել է. «Բոլոր լուրջ քաղաքագետները և քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող մարդիկ կասեն, որ ընտրություններից 4 տարի առաջ խոսել միասնական թեկնածուի մասին՝ քաղաքական անգրագիտություն է»: Իսկ հետո նաև հավելել է. «Այն քաղաքական գործիչը, որը կփորձի այսօր հանդես գալ որպես ապագայի միասնական թեկնածու, կիրականացնի քաղաքական «ֆալշ ստարտ»: Անկախ նրանից՝ ով է այդ գործիչը, նա ապագայում անելիք չի ունենա: Աբսուրդ է՝ 4 տարի առաջ խոսել ապագայի միասնական թեկնածուի մասին: Մինչև 2018-ը դեռ բազմաթիվ ջրեր են հոսելու»: Ահա այսպես:



 



Հանկարծ չմտածեք, որ համամիտ չենք պարոն Շարմազանովի այս մտքին, ընդհակառակը, միայն թե, գրողը տանի, 2009 թվականին, երբ Սերժ Սարգսյանի երկրորդ ընտրություններին (2013) ուղիղ 4 տարի կար, ՕԵԿ-ը անձամբ Արթուր Բաղդասարյանի բերանով հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն է լինելու ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի միասնական թեկնածուն:



 



Եվ հիմա մենք ստիպված ենք ընտրություն կատարել երկու ճշմարտությունների միջև՝ կամ դա Արթուր Բաղդասարյանի կողմից անգրագիտություն էր և Արթուր Բաղդասարյանն այլևս քաղաքականության մեջ չկա և կամ Շարմազանովը քաղաքականությունից բան չի հասկանում, որովհետև եթե այդ միասնական թեկնածուն Սերժ Սարգսյանն է, ապա ՕԵԿ-ը բարոյական է:



 



Այն էլ ասենք, որ այս հարցում մեզ օգնելու իրավունքը տալիս ենք Էդուարդ Շարմազանովին, յա թե չէ Արթուր Բաղդասարյանին:



 



Էդիկ Անդրեասյան