Նախարարական ամենահարուստ ընտանիքը (լուսանկարներ)

Նախարարական ամենահարուստ ընտանիքը  (լուսանկարներ)

hetq.am-ը գրում է. Բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ունեցվածքը հայտարարագրելիս հայտարարագրում են նաեւ իրենց հետ փոխկապակցված անձանց գույքն ու դրամական եկամուտները: Ըստ այդմ՝ պարզվում է, որ նախարարների կանանցից ամենահարուստը Գագիկ Բեգլարյանի կինն է: Գագիկ Բեգլարյանի, նրա տիկնոջ ու որդու եկամուտները, կուտակած դրամները «մրցակցությունից» դուրս են թողնում մինչ այդ ամենահարուստ նախարարի «տիտղոսակիր» բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ընտանիքին: Ըստ Գագիկ Բեգլարյանի գույքի ու եկամուտների 2012թ. հայտարարագրի` նա նշված տարում ունեցել է ընդամենը 1 մլն 943 հազար դրամի եկամուտ, որը աշխատավարձն է: Սակայն, նրա հաշվին եղել է 278 մլն 900 հզար դրամ եւ 92 հազար դոլար: Համեմատության համար նշենք, որ նախարարի կուտակած գումարներն ավելի շատ են եղել 2011-ին, համապատասխանաբար՝ 282մլն 962 հազար դրամ եւ 95 հազար դոլար: Մանրամասները այստեղ` 



 



Պատկեր:Beglaryans.jpg



 





 



“Ոսկե Ծիրան 2010”-ի բացմանը