Մինչ ԲՀԿ-ն հանրահավաք էր անում, Ծառուկյանը դիմավորում էր Սերժ Սարգսյանին

Մինչ ԲՀԿ-ն հանրահավաք էր անում, Ծառուկյանը դիմավորում էր Սերժ Սարգսյանին

Շաբաթ օրը, այն նույն ժամին, երբ ԲՀԿ-ն հոգեխանգարմունքի մեջ Ազատության հրապարակում բացականչում էր, որ «այս իշխանությունները մտնում են ժողովրդի ու իրենց գրպանները` ռեկետ անելու», «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հայաստանի թիվ 1 ինքնաթիռը, որին անհամբեր սպասում էր նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ներկաների աչքից չի վրիպել, որ, ի տարբերություն մնացյալ անգամների, Ծառուկյանն այս անգամ անչափ ընդգծված ու ջերմ է ողջունել «թագավորի»՝ Սերժ Սարգսյանի մուտքը հայոց հողի վրա: Դիմավորողների մեջ չի եղել Հովիկ Աբրահամյանը. նա դեռ Հայաստան չի վերադարձել: Մեզ հաջողվեց ճշտել վերջինիս գտնվելու վայրը. նա գտնվում էր Ավստրիայում` Մոցարտի ծննդավայր Զալցբուրգ քաղաքում: