Պաշտոնյաների զավակները ազատ ժամերին ոչ միայն կրակում են, այլեւ...

Պաշտոնյաների զավակները ազատ ժամերին ոչ միայն կրակում են, այլեւ...

Պարզվում է` մեր պաշտոնյաների զավակներն ազատ ժամերին ոչ միայն կրակում են, այլեւ, հետեւելով իրենց հայրերի օրինակին, զբաղված են խորապես մտավոր աշխատանքով: Մոտ 20 օրից ԵՊՀ-ում իրենց թեկնածուականները կպաշտպանեն ոչ միայն Աբրահամյան Արգամը` Արգամիչի որդին, այլեւ ԲՀԿ-ական Յուվեցի Կարոյի ուստրը` Վիլիկը: Յուվեցուց հետ չի մնացել նաեւ ՀՀԿ-ական` Ջերմուկի Աշոտի դուստրը. նրանք բոլորը մարտնչում են իրավական ասպարեզում, եւ թեկնածուական թեզերն էլ, բնականաբար, Հայաստանում ամենաչկայացած ոլորտից՝ իրավաբանությունից են: Ինչպես նշեց մեր աղբյուրը, «դե, Ղազինյանն է, էլի` բիրիքով կպցրել ա»: Հիշեցնենք` Գագիկ Ղազինյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանն է, իրավաբանության գծով ԲՈՀ-ի մասնագիտական խորհրդի նախագահը: