Գնդևազ-Ջերմուկ ճանապարհը ժամանակավորապես փակ է

Գնդևազ-Ջերմուկ ճանապարհը ժամանակավորապես փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Իջևանում, Կապանում և Մեղրիում,  տեղում է անձրև:



 



Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, մասնավորապես` Գավառի և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում:





Միջպետական ճանապարհի Հ-43 Մ-2–Գնդևազ- Ջերմուկ ճանապարհը ժամանակավորապես փակ է քարաթափման պատճառով:



 



Սաստիկ բուք է Արթիկ-Ալագյազ, Մ 2 Երևան-Երասխ-Գորիս- Մեղրի ավտոճանապարհի 170-173 կմ (Զանգեր–Սիսիան) հատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում:



 



Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: