Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հունվարի 29-ին, ժամը 03.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի տներից մեկին կից գազատար խողովակից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկումով:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.15-ին, մարվել՝ 04.23-ին:



Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը: