Դոգը հեռացվել է

Դոգը հեռացվել է

Հանրահայտ Դոգը` Վարդան Ղուկասյանը, մեր տեղեկություններով, մշտապես պատրաստվում է լքել Հայաստանը: Նա դեռ օրեր առաջ զբաղեցնում էր Երեւան քաղաքի ոստիկանության վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնը, որից ազատվեց ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով: Հիշեցնենք, որ Դոգը հանրությանը հայտնի է տարբեր աղմկոտ պատմություններով եւ ամիսներ առաջ նորից պաշտոնանկ արվեց լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով: Ուշագրավ է, որ Դոգը, Վովա Գասպարյանի հրամանով, հանվել է նաեւ ոստիկանական համակարգից, թե ինչն է եղել ազատման պատճառը, պաշտոնապես որեւէ մեկնաբանություն չի տրվում, սակայն ոմանք դա կապում են nrnak.com կայքի հետ, որը կապվում էր նրա անվան հետ եւ որը խախտել է որոշ պայմանավորվածություններ: Ակնհայտ է, որ Դոգին համակարգից հեռացնելու քայլը ոստիկանապետի կողմից սեփական վարկանիշը բարձրացնելու հերթական տրյուկն է: