Օրենքի կիրառումը տարիներ հետո պատմական է դառնալու

Օրենքի կիրառումը տարիներ հետո պատմական է դառնալու

«Սահմանադրական դատարանը մարտի 28-ին դժվար «Պարտադիր կուտակային համակարգի» մասին օրենքը հակասահմանադրական ճանաչի, եթե ճանաչի ապա կառավարության ոտքի տակի հողը ընդհանպարես կտանի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը։ Նրան զարմացնում է մարդկանց հրճվանքը օրենքի կասեցման համար։



«Սամանադրական դատարանը մի որոշում պետք է ընդուներ և ուղղակի վճռեց երկու ամսով հետաձգել, որ իրենից ոչինչ չի ներկայացնում»,-ասաց Բախշյանը՝ հավելելով, որ օրենքի կասեցումից հետո պայքարը էլ ավելի է հզորանալու և երիտասարդները նոր լիցքերով են հանդես գալու։ Փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով էլ պետք է օգտագործել պայքարի բոլոր հնարավոր միջոցները մինչև համազգային գործադուլ։ «Սույն օրենքը տարածվելու է 240. հազար մարդու վրա, եթե փողոց դուրս գա գոնե մարդկանց 30 տոկոսը՝ 80. հազար մարդ, հսկայական թիվ է կազմում, օրենքի ընդունման վրա ազդցություն կունենան»,-ասաց Նորիկյանը։ Բանախոսները անդրադարձան նաև Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ այս օրենքի կիրառումը տարիներ հետո պատմական է դռանալու։ Բանախոսները այն համոզման են, որ օրենքը կդառնա պատմական, բայց վատ իմաստով։ «Պատմական բառը հարկավոր է չակերտների մեջ վերցնել և ասել, այո կդառնա պատմական վատ իմաստով»,-ասաց Նորիկյանը։