Դավիթ Սանասարյանը կենթարկվի վարչական պատասխանատվության

Դավիթ Սանասարյանը կենթարկվի վարչական պատասխանատվության

Երևան քաղաքի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



«Այսօր Ոստիկանությունից ստացել եմ Դավիթ Տարոնի Սանասարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին հայցադիմումի իմ օրինակը:



Հիմնավորումը կարճ ասեմ, ոստիկանության օրինական պահանջը չեմ կատարել ու հավաքների և ցույցերի մասին օրենքի դրույթներն եմ խախտել, որի համար դեկտեմբերի 2-ին բերման են ենթարկել, իսկ ավելի ճիշտ գողացել են ինձ Ամիրյան փողոցից:



Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ բողոքի իմ դրսևորման ոչ մի քայլի համար ոչ մի դրամ չեմ մուծելու, ընդհակառակը թող պատրաստ լինեն մեզ խոչընդոտելու համար իրանք պատասխան տան....



Ինձ թվում է իմ այս դիրքորոշումը կիսում են, և միգուցե ինձնից շուտ արդեն հայտարարել են այդ օրը Հայաստանի անկախության համար պայքար տվող բոլոր արժանապատիվ քաղաքացիները...



Ոչ մի լումա ստուրկ իշխանություններին, ոչ մի զիջում ռուսական միլիցիային»: