Գազի որակը տեղն է՝ ցույց է տվել սարքը (տեսանյութ)

Գազի որակը տեղն է՝ ցույց է տվել սարքը (տեսանյութ)

Գազի կալորիականությունը նորմայի սահմաններում է, դեռ մի բան էլ նորմայից բարձր՝ 8243 կկալ. այսօր հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայությամբ անցկացված՝ պատահական սկզբունքով ընտրված սպառողի բնակարանում գազի որակի ստուգման ընթացքում այս թիվն է արձանագրել  «ՀայՌուսգազարդի» շարժական լաբորատոր սարքը:



 



«ՀայՌուսգազարդն» այսօր հրավիրել էր քննարկում, որի ժամանակ էլ առաջարկ էր եղել պատահական սկզբունքով ընտրել մի բնակարան և այնտեղ ստուգում անցկացնել։



 



Ընտրվել Դավիթաշենի 1-ին փողոցի 7-րդ շենքի առաջին հարկի մի բնակարան. լաբորատոր սարքի արձանագրած 34,5129 ցուցանիշը մասնագետները հաշվարկել են համապատասխան գործակցով՝ ստանալով 8243 կկալ։ Ըստ նորմայի՝ գազի կալորիականությունը չպետք է պակաս լինի 7600 կկալից։



 



Ընդունելի է եղել նաև գազի բաղադրությունը, որի մեջ մեթանի պարունակությունը մոտ 93 տոկոս է կազմել:



 



Սակայն, ստուգումն ու մասնագետների բացատրություները բավարար չեն եղել, որպեսի բնակիչները հրաժարվեին իրենց համոզմունքներից՝ «Սուրճն ուշ է եփում, ավելի մեծ ծավալի գազ են սպառում ու ավելի քիչ տաքանում»։



 





 



Առավել մանրամասն՝ այստեղ: