Արփինե Հովհաննիսյանը ՝ «ֆեյքերի» օրինագծի մասին

Արփինե Հովհաննիսյանը ՝ «ֆեյքերի» օրինագծի մասին

 ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․






Հարգելի ընկերներ, ինչպես արդեն գիտեք շրջանառության մեջ է գտնվում <<ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է անհայտ օգտատերերի գրառումներին և վիրավորական կամ զրպարտչական բնույթի մեկնաբանություններին: Որպես նախագծի համահեղինակ այս օրերի քննարկումների արդյունքում ուզում եմ մի քանի փաստ արձանագրեմ և հանդես գամ առաջարկությամբ:






1. Այն գաղափարները, որոնք իրացված են նախագծում, հիմնված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի և վճռաբեկ դատարանի որոշումների հիման վրա: Սակայն, բոլորը չէ և միշտ չէ, որ գիտեն թե ինչ է սահմանված այդ որոշումներում և կարողն են կամ ցանկանում են նշված վեճերը լուծել դատական կարգով: Այս առումով նախագիծը փորձ է անում, ամփոփել դատական պրակտիկան և հստակ սահմանել խաղի կանոնները:






2. Ամենայն անկեղծությամբ և վստահությամբ բոլոր գործընկերների անունից կարող եմ ասել, որ որևէ միտում չկա սահմանափակել պրոֆեսիոնալ լրագրողների խոսքի ազատությունը, հակառակը նրանք իրենք են այս կարգավորմամբ շահագրգիռ, որովհետև պրոֆեսիոնալ լրագրությունը իր տեղը զիջում է անհայտ գրառումների դիտումներին: 3. Նախագիծը ընդամենը դրվել է շրջանառության մեջ և մինչ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկումը դեռ երկար ուղի ունի անցնելու: Հիմնվելով թե գործընկերներիս և թե նաև ՏՏ ոլոտի մասնագետների առաջարկների վրա, խնդրում եմ և առաջարկում եմ հատվածային քննարկումներով չշեղել նախագծի նպատակները և բոլոր նրանց ովքեր առաջարկներ ունեն նախագծի վերաբերյալ, ուղարկել այն ինձ կամ նախագծի համաեղինակներից որևէ մեկին: Այդ առաջարկները կհավաքվեն և այդուհետ հանրային քննարկման ժամանակ կբարձրաձայնվեն ու կքննարկվեն: Առաջիկա օրերին կլինի նաև իրազեկում այդ քննարկման օրվա, վայրի և ժամի մասին: