Բ-ի լակոտներին հակացուցված է

Բ-ի լակոտներին հակացուցված է

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․



Այն, ինչ հիմա կգրեմ, բ-ի լակոտների համար չէ, աւելին՝ նրանց հակացուցուած է։ (բ-ը գրելով նկատի ունեմ՝ բոլշեւիկ)։ Որքան հեռանում եմ այն ժամանակներից, այնքան աւելի խորն եմ պատկերացնում, թէ ինչ կրկնակի պատուի եմ արժնացած եղել ես։ Ինչու՞, ո՞ր արժանիքիս կամ ի՞նչ նպատակի համար, դեռ հստակ պատկերացում չունեմ։






Այն ճանապարհն ու փորձութիւնները, ծանոթութիւններն ու գիտելիքները, իմացութիւնն ու փորձառութիւնը, ստեղծագործական կարողութիւնները, որ ինձ բախտ էր վիճակուել ստանալ մինչեւ 38 տարեկան դառնալս, անպատկերացնելի մէծ էին։ Այդպիսի ուղեբեռ շատ մեծեր են ունեցել, բայց նրանց չի վիճակուել այդ պաշարը մատուցել, կարճ ասած՝ էլ չեն ապրել կամ նրանց հնարաւորութիւն չի տրուել (ճակատագրով-նախախնամութեամբ) իրենց հարստութիւնը նաեւ ուրիշներինը դարձնել։ Ինձ դա էլ տրուեց, չնայած եղան նաեւ բազմաթիւ փորձութիւններ նաեւ այս փուլում՝ սկսած մահափորձերից (պաշտոնապէս արձանագրուած), պատերազմական իրավիճակին հատուկ դէպքերից (մանրամասներին մի օր կանդրադառնամ), վերջացրած բազում աւտովթարներ ու անակնկալ առողջական խնդիրներ։ Դրանցից իւրաքանչիւրը պէտք է ահազանգ համարել եւ աւելի լրջօրէն վերաբերել լատիշ Էրիկից 21 տարեկան հասակում առաջին անգամ լսածս խօսքերին.«Մարդ միշտ պիտի յիշի, որ իր այդ ապրած օրը կարող է իր վերջին օրն է եւ ըստ այդմ գործի...»




Քիչ առաջ բժշիկ հետ խօսեցի, կարծէս առաւօտեան ցաւերն օրինաչափ են. ուրեմն՝ ես այն չեմ, որ վատ եմ զգում։ Մէկը չաւարտուած միւսն է սկսւում։ Բելգիա գնալս էլ անորոշ ժամանակով պիտի հետաձգուի՝ մինչեւ վերքի փակուելը։ 4 օրեայ ծոմը կարծես լաւ անդրադառձաւ. բժիշկն էլ ապաքինման արագութիւնից զարմացած էր։ Հաւանաբար, մի անգամ էլ է պէտք, որ կրկին արագանայ։




Մարտի 28-ի դիմումը տրուած է քաղաքապետարան։ Կարոն մեր երեկուայ ուղերձը տարաւ Արտգործնախարարութիւն։ Շուտով ժամը 1-ը կլինի, բայց դեռ պառկած եմ։ Մխիթարւում եմ, որ պառկած եմ միայն մարմնով...