Կարեն Մկրտչյանի ցանկությամբ փողոցներում դրամահավաքը դադարեցվել է

Կարեն Մկրտչյանի ցանկությամբ փողոցներում դրամահավաքը դադարեցվել է

Դերասան Կարեն Մկրտչյանի ցանկությամբ Երևանի փողոցներում կատարվող դրամահավաքը դադարեցված է: Նախաձեռնող խմբերից մեկի անդամ Սանյա Փարսադանյանը Facebook-ի իր էջում գրում է. «Շատ շտապ տարածել. Սա Կարենի ցանկությունն է: Այսօրվանից դադարեցվում են բոլոր փողոցային դրամահավաքները: Եթե հանկարծ փողոցում նկատեք նման բան, ապա ոչ մի դեպքում գումար չտաք, քանի որ արդեն կան բազմաթիվ միջոցառումներ, որտեղ դրված են լինելու արկղեր հանգանակության համար:



 



Մարտի 19, 20, 21 կինո Մոսկվայում տեղի է ունենալու Կարենի ֆիլմի պրեմիերան, մուտքը անվճար է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ անվճար: Մարտի 22-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա DJ-ների համերգ, այնտեղ նույնպես դրված կլինի հանգանակության արկղ: Մարտի 30-ին Դինելի և Պաուզա Անոի համերգը, տոմսի արժեքը 2000 դրամ: Եվ միայն այսօր Փեթակ առևտրի կենտրոնի 122 տաղավարի մոտ մինչև ժամը 18:00 դրված է լինելու թափանցիկ արկղ:



 



Եթե հանկարծ քաղաքում նկատեք դրամահավաք կատարողների ապա շատ շտապ տեղեկացրեք ինձ կամ Կարենի ընկերներից որևէ մեկին: Միայն Viva Cell-ի բաժանորդները կարող են ուղարկել SER բառը 7733 կարճ համարին: Արժեքը 500 դրամ»: