Գագիկ Ծառուկյանն հանդիպում է ունեցել Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսի հետ

Գագիկ Ծառուկյանն  հանդիպում է ունեցել  Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսի հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ն. Ս Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև իրավաբանական գիտությունների դոկտոր Անտի Հայկինհայմոն և ֆիննական քաղաքապետարանի միության ղեկավարի տեղակալ Տիմո Կիտևեյնեն: Ողջունելով հյուրերին` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդգծել է նմանատիպ այցերի կարևորությունը: Իվետա Տոնոյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ