Արսենյանը հիմա էլ քաղաքապետ է նշանակում

Արսենյանը հիմա էլ քաղաքապետ է նշանակում

Հունիսի 8-ին հայաստանյան 39 համայնքներում, այդ թվում 2 քաղաքում` Ջերմուկում եւ Գորիսում, տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Երկու քաղաքներում էլ ինտրիգ է հասունանում:



Ըստ ՀՀԿ ԳՄ մեր աղբյուրների` թեկնածուները կառաջադրվեն մայիսի 9-ից հետո: Ջերմուկում «ասողը» Աշոտ Արսենյանն է, իսկ  Գորիսում՝ Լիսկան` Սուրեն Խաչատրյանը, ովքեր իրենց մարդուն են ուզում քաղաքապետի պաշտոնին կարգել: Ինչ վերաբերում է Ջերմուկին, ապա Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի եւ Աշոտ Արսենյանի ջրերը տեւական ժամանակ նույն առվով չեն հոսում:



Երեկ Աշոտ Արսենյանին հարցրինք` ո՞ւմ է «տեսնում» Ջերմուկի քաղաքապետի պաշտոնում: «Գործող քաղաքապետին` Վարդան Հովհաննիսյանին»: Ինչո՞ւ: «Որովհետեւ շատ լավ է աշխատում»: Շանսե՞րը: «Շանսերը շատ բարձր են»: Որովհետեւ Դո՞ւք եք իրեն հովանավորում. Ջերմուկում վերջին տարիներին էնքա՜ն ծառ կտրվեց: «Բացարձակ ծառ չի կտրվել»: Էդպես չէ, իսկ Ձախ ափում ասֆալտ չկա, աղբահանությունը շատ վատ է: «Ասֆալտ առաջիկայում կլինի, ինչ վերաբերում է աղբահանությանը, դա լավ չէ, որ այդպես է, բայց համեմատության մեջ ասենք, որ Ջերմուկն ամենամաքուր քաղաքն է հանրապետությունում»: Դա առաջ էր, հիմա նման բան չկա, եթե չասենք հակառակը: «Լավ, պարզ աչքերով չես նայում, դրա համար է այդպես»: