Փառք Աստծո, էնքան ապրեցինք, որ տկլոր վարչապետ էլ տեսանք

Փառք Աստծո, էնքան ապրեցինք, որ տկլոր վարչապետ էլ տեսանք

Թափանցիկ բառը կարծում եմ քաղաքականության մեջ փոխաբերական իմաստով չպետք է գործածել: Այն որպես ինտիմ բառ եմ ընդունում ու գտնում, որ այդ բառը միայն այդ բնագավառին մոտիկ մարդիկ պիտի գործածեն: Ասենք՝ Քիմը թափանցիկ է հագնվել: Լսողը կասի՝ ափսոս, լրիվ թափանցիկ կամ մերկ չի:



… Իսկ երբ այդ բառը վարչապետն է օգտագործում, անկախ ամեն ինչից, թափանցիկ կամ տկլոր վարչապետ ես փնտրում, հետն էլ մտքումդ ասում՝  Փառք Աստծո, էնքան ապրեցինք, որ տկլոր վարչապետ էլ տեսանք: Նորանշանակ վարչապետը հանրությանը ստիպում է, որ երևակայությունն աշխատի: Հիմա ասեք, ո՜նց չաշխատի երևակայությունդ, երբ Հովիկ Աբրահամյանն ասում է. «Վարչապետը պետք է աշխատի թափանցիկ: Դա պետք է լինի իմ սկզբունքը, ասելու ենք այն, ինչ անելու ենք»:  



Մեր ո՞ր մեղքի համար, Հովիկ. թափանցիկին արժանի մի բան էլ չկա, որ թամաշա անենք: Կամ որ ամեն արածդ թափանցիկացնես, քանի տարեկանից պիտի արգելվի նայել: Քեզանից առաջ էլի թափանցիկներ, նույնիսկ տկլորներ կային, բայց  աչքներովս հեչ բան չընկավ: Թափանցիկ, թափանցիկ եք անում, բայց մենակ քվեատուփերն եք թափանցիկացնում, էս անգամ մինչև բոլորդ շորներդ չհանեք, չենք հավատալու…



 



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ