«Բարգավաճն» անլուծելի խնդրի առջեւ է կանգնած

«Բարգավաճն» անլուծելի խնդրի առջեւ է կանգնած

«Բարգավաճն» անլուծելի խնդրի առջեւ է կանգնած: Եթե մինչ այդ որոշում կար, որ կառավարության ծրագրին ազատ են քվեարկելու, ապա Գալուստ Սահակյանի ընտրությունից հետո քննարկում են, թե ինչպես դուրս գան ստեղծված վիճակից: Քվորումի խնդիր, որպես այդպիսին, չկա. ՀՀԿ-ն որոշել է բերման ենթարկել սաունաներում, դուբայներում ավազներին պառկած բոլոր ՀՀԿ-ականներին:



 



Խնդիրն այն է, որ եթե ԲՀԿ-ն որոշի դեմ քվեարկել, կստացվի, որ Արգամիչը չի տարբերվում Տիգրան Սարգսյանի կառավարությունից: Եթե ձեռնպահ քվեարկեն, իրավիճակը չի փոխվի, ազատ քվեարկության դեպքում էլ կստացվի, որ «մենք կողմ ենք Գալուստ Գրիգորիչին, իսկ դեմ` Արգամիչին, որովհետեւ մեզնից ահագին մարդ էդ դեպքում պետք է դեմ քվեարկի»,- լրագրողներիս դոշին «հեկեկաց» մեր զրուցակից ԲՀԿ-ականը, որը նաեւ տեղեկացրեց, որ մինչ այս պահը որոշում չկա, Նիկոլայիչն ասել է` «թուղթը բերեն, նոր կորոշենք»: