Ո՞վ կնշանակվի Կադաստրի կոմիտեի նախագահ

Ո՞վ կնշանակվի Կադաստրի կոմիտեի նախագահ

Երվանդ Զախարյանին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար նշանակելուց հետո, որոշ լուրերով, նրա տեղը՝ Կադաստրի կոմիտեի նախագահ կնշանակվի ՀՀԿ-ական պատգամավոր, Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանը, ով նաեւ Առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավարն է:



 



Հաջորդը ցուցակում Նարինե Միրզոյանն է, ով ինքնաբացարկի դիմում է գրել: Թվում էր՝  խորհրդարան են տանելու ՀՀԿ հին գվարդիական Վազգեն Կարախանյանին, սակայն ՀՀԿ ղեկավարությունը մտադիր է տանել ՀՀԿ ցուցակի 118-րդ տեղում հանգրվանած Կարեն Բեքարյանին՝ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահին: Ի դեպ, Կարախանյանը մեր հարցին, թե հերթը Ձե՞զ էլ հասավ, պատասխանել է, որ «հոգին խռովված է, չի ցանկանում Գալուստ Գրիգորիչին մենակ թողնել եւ ուզում է նրա կողքին մնալ»՝ որպես ԱԺ նախագահի խորհրդական: