Տիգրանից պրծան, հիմա էլ խնամիներով Վովայի դե՞մ են պայքարում

Տիգրանից պրծան, հիմա էլ խնամիներով Վովայի դե՞մ են պայքարում

Քաղաքական հոտ կա, չէ՞… Երբ օդում կանգնում ու մի տեսակ պարտադրում է: Այնպես, ինչպես մի ժամանակ այդ հոտը կանգնել ու ասում էր՝ Տիգրան Սարգսյանը չէ՛ որ չէ՛ պիտի փոխվի: Ու կողքից տարբեր բնույթի հոտեր էին արձակվում՝ որ վարչապետը փոխվի, ամեն ինչ լավ կլինի: Հիմա էդ վարչապետ փոխել տվողներին պիտի քարշ տալ մեյդան ու հարցնել՝ ի՞նչ փոխվեց երկրում: Ձեր դիրքե՞րն ամրապնդվեցին, թե՞ ձեր թաքուն ծրագիրն է իրականություն դառնում: Վարչապետի փոխվելու հետ մեկտեղ իբր ինչ որ նախարարներ տեղաշարժվեցին կամ քամակները մի տեղից մյուս տեղը տարան: Էլի պիտի վարչապետին փոխողներին մեյդան հանել ու հարցնել՝ որ ի՞նչ:



Հիմա էլ ուրիշ քաղաքական հոտ է փչում. նույն ուժերը ոստիկանապետ Վովայի պաշտոնանկության  խնդրով են զբաղված: Կողքից ուրիշ հոտեր են տալիս ու մթնոլորտ ստեղծում՝ Վովային փոխելն անհրաժեշտություն է: Հիմա՞  էլ են քաղաքական ուժերն ուզում տարաբնույթ հոտեր արձակել՝ ոստիկանապետին փոխելու ուղղությամբ: Հիմա՞ էլ են ուզում համոզել, որ Վովայի փոխելով, երկիր են շինում, ինչպես Տիգրանին փոխելով երկիր շինեցին: Ստեղծել, կերտել բառերն այս դեպքում օգտագործելի լինել չեն կարող: Ի՞նչ պիտի անի նոր ոստիկանապետը, որ Վովան չի անում: Ի՞նչ կարող է անել նոր ոստիկանապետը, որ Վովան չէր կարողանում անել: Թիմային հոտ էլ է խփում քթիս: Ոստիկանությունն էլ պիտի անցնի վարչապետին փոխող թիմի սրի տակով: Ի՞նչ են ուզում: Մամուլում շրջանառվում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի անունը, ով 2004-08 թթ. եղել է ոստիկանության Արարատի  մարզային վարչության պետ: Եվ ինչպես «Հայկական ժամանակ»- ն է հիշեցնում՝ Արարատը համարվում է Հովիկ Աբրահամյանի կալվածքը, իսկ Գագիկ Ծառուկյանը լայնածավալ բիզնես ունի այդ մարզում:



Տիգրանից պրծան, հիմա էլ խնամիներով Վովայի դե՞մ են պայքարում: Սա ի՞նչ երկիր շինելու ձև է: Երկիրը «նման բարեփոխումների» նարկոզի տակից էլ դուրս չի գա:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ