Երբ շատ փող ունենանք, էդ ժամանակ էլ կանենք հարսանիքը

Երբ շատ փող ունենանք, էդ ժամանակ էլ կանենք հարսանիքը

Մեր տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն (Թոխմախի Մհեր) ու Սերգեյ Մարգարյանը (Բելաջիոյի Սերոժ) շուտով կդառնան խնամիներ:



 



Այս կապակցությամբ մենք փորձեցինք լուրի իսկությունը ճշտել Մհեր Սեդրակյանից, ով չժխտեց` ասելով, որ, այո, նման բան կա:



 



«Բայց ի՞նչ կապ ունի` էդպես է, թե չէ, ենթադրենք` այո: Մենք իրավունք չունե՞նք աղջիկ ուզելու, մեր տղային ամուսնացնելու»,-ասաց պատգամավորը եւ մեր պատասխանից, թե, բնականաբար, բոլորն էլ ունեն այդպիսի իրավունք, ասաց. «Բնական ա, որ ասել են, ուրեմն ճիշտ ա»:



 



Իսկ թե երբ է նախատեսվում հարսանիքը, Սեդրակյանն ասաց. «Չգիտեմ, երբ որ փող ունենանք, էդ ժամանակ»։ Այնուհետեւ ճշգրտեց փողի չափը. «Երբ որ շատ փող ունենանք, որ լավ հարսանիք անենք»:



 



Հարցին, թե պարտադի՞ր է ճոխ հարսանիք անելը, ԱԺ պատգամավորն ասաց` «անպայման»:



 



Իսկ թե ինչ են նախատեսում, որ հարսանիքը ճոխ անցնի, Մ. Սեդրակյանն ասաց, որ դեռ չգիտի ինչ, բայց «էդ էլ արդեն իրենց գաղտնիքն ա, մեզ ասելու չի»:



 



Իսկ թե ով է լինելու հարսանիքի քավորը, Սեդրակյանն ասաց. «Իմ տղան ումը որ կուզի»:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ