Նոր բրենդ՝ հայկական զիբիլ (լուսանկարներ)

Նոր բրենդ՝ հայկական զիբիլ (լուսանկարներ)

Ամառային արձակուրդներն սկսվեցին: Պարապ երիտասարդները քաղաքում այժմ ավելի շատ են, ովքեր առիթը բաց չեն թողնում Երեւանում հյուրընկալված իրանցիների հետեւից գոռալու. «Յախք, զզվում եմ էս պարսիկներից, վրաներից շան հոտ ա գալիս»։ Եթե արտասահմանցիների մեծ մասը հասկանար այդ արտահայտությունները, կմտածեր, որ «այս հայերը շատ մաքրասեր ազգ են, հա՛»։



Արդեն 6-րդ օրն է՝ երթուղայինից դուրս եմ գալիս եւ ուղիղ կանգառի կողքին, Վերնիսաժի հարեւանությամբ մի մեծ աղբակույտ եմ տեսնում։ Ամեն անգամ մտածում եմ՝ դե լավ, հաստատ վաղը կգան, կհավաքեն։ Այսօր էլ տեսա, թե ինչպես են մի խումբ տուրիստներ Վերնիսաժից դուրս գալիս եւ իրենց պրոֆեսիոնալ ֆոտոխցիկներով նկարում «հայկական աղբը»։ Ամառը շուտով կթեժանա, հավատացած եմ՝ այդ աղբն այդտեղ է մնալու եւս մի քանի օր, իսկ եթե տանեն՝ նորն է հայտնվելու։ Նեխահոտն էլ, դե՝ երեւանցիների սիրելի բույրն է։ Իսկ Վերնիսաժը, որտեղ շաբաթ-կիրակի օրերին շատ արտասահմանցի տուրիստներ են լինում, երկկողմանի պաշարված է աղբով՝ սկսվում է զիբիլով, վերջանում զիբիլով։ Նման իրավիճակ կարելի է հանդիպել քաղաքի շատ մասերում՝ Զաքյան փողոցում, Մալաթիայում... Հասկանալի կլիներ, եթե աղբը հավաքվեր մեկ օրում, բայց եթե մեկ շաբաթ նույն աղբը նույն վայրում «արեւային լոգանք» է ընդունում, մի քիչ ամոթ է։






Իսկ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Երեւանում աղբահանության աշխատանքներն իրականացնում են 12 մասնագիտացված ընկերություններ՝ 1200 աշխատակիցներով, 408 միավոր հատուկ նշանակության մեքենա-մեխանիզմներով։ Ո՞ւր են այդ 408 մեքենաները, որոնք պետք է վաղուցվանից մաքրած լինեին արդեն «մարինացված աղբակույտերը», որ խայտառակ չլինենք ուրիշների մոտ։ Հայեր, երբ տուրիստական ընկերություններում ձեզ առաջարկեն գնալ, ասենք, Հնդկաստան, «ֆո՜ւ, Հնդկաստանը կեղտոտ երկիր ա» ասելուց առաջ հիշեք այս նկարները։



 



 





 



Խանջյան փողոցում, Վերնիսաժի դիմաց



 





 



Զաքյան փողոցում



 





 



Վերնիսաժի հետևը



 





 





 



Սիրան Հունանյան



 



Խանջյան փողոցում