ՃՏՊ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին

ՃՏՊ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին

Հունիսի 14-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 34UV960 պետհամարանիշի ավտոմեքենան Նոր-Գեղի-Եղվարդի խճ. թիվ 2 հասցեի մոտակայքում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: