Բակո Սահակյանը ծանոթացել է ազատամարտիկների հարազատների խնդիրներին

Բակո Սահակյանը ծանոթացել է ազատամարտիկների հարազատների խնդիրներին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին այցելել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն եւ հանդիպում ունեցել միության անդամների հետ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու առկա խնդիրներին:



Բակո Սահակյանը բարձր է գնահատել միության հայրենանվեր գործունեությունը՝ կարեւորելով այն մատաղ սերնդի դաստիարակության եւ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը վառ պահելու տեսանկյունից: