Բակո Սահակյանն ընդունել է գերմանացի պատգամավորներին

Բակո Սահակյանն ընդունել է գերմանացի պատգամավորներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալիստական միության խմբակցության մի խումբ անդամների: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:



Հանդիպմանը արծարծվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:



Նախագահ Սահակյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ այն Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնային ուղղություններից մեկն է:



Հանդիպմանը մասնակցում էին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: