«Հին» Խարբերդ (լուսանկարներ)

«Հին» Խարբերդ (լուսանկարներ)

Նոր Խարբերդ թաղամասը 3 օր առանց ջրի էր մնացել։ Սև հումորի «ինչ-որ» սիրահար 2 անգամ հրդեհել էր ջրամատակարարման պոլիէթիլենային խողովակը։ Բացի այդ, բնակիչներն առանց այդ էլ ջրի խնդիր ունեն՝ ընդամենը 2 ժամ են ունենում ջուր։



Դրան էլ գումարած ճանապարհներն են «անտիերթևեկելի» պայմաններում, եթե ընդհանրապես կարելի է սրան ճանապարհ անվանել։ «Այս միակ աղբարկղն էլ սպասարկում է միանգամից 4 մեծ փողոցներ։ Մինչև աղբատար մեքենաները կգան, զիբիլի մի մեծ կույտա հավաքվում։ Հազար անգամ դիմել ենք պատկան մարմիններին՝ ոչ մի արձագանք»․ բողոքում էր բնակիչներից մեկը։



21-րդ դարում, ջրային պաշարներով հարուստ Հայաստանում, Երևանին շատ մոտ այս համայնքում դեռ ջուր կրելու սովորույթ է մնացել։ Երեխաներն ամառվա այս տապին շշերով և թասերով գնում էին ջուր բերելու և չէին բողոքում, կարծես այդպես էլ պետք է լիներ։ Հարցնում եմ, իսկ ծանր չի՞ քո համար այդ թասը, ժպտացող հայացքով նայում է ինձ ու պատասխանում․ «Հըկը՛»։